ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ծրագրի ղեկավար, ԵՀՀ
ՄԵԴԻԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՄՔՏՄՀ
ՄՔՏՄ ծրագրի նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները, որոնք պատմում են հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին։
Ծրագրի դիտակետում
կառավարման թափանցիկության, հաշվետվողականության, ապակենտրոնացման և սոցիալական ոլորտի քաղաքականության բարեփոխումներն են, մարդու իրավունքները:
ՄԵԴԻԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Մեդիա արտադրության աջակցություն
Նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության տարածմանը, հանրային մասնակցության բարձրացմանը նպաստող իրազեկմանը՝ որակյալ մեդիա արտադրանքի ստեղծման միջոցով ։ Խթանել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուսաբանումը
Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0
աջակցել ՄՔՏՄ ծրագրում ընդգրկված թիրախային լրատվամիջոցների փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման կարողությունների զարգացմանը։
Հետաքննական լրագրության աջակցություն
- նպաստել ՀՀ –ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը , վեր հանել տարբեր ոլորտներում (սոցիալական, բնապահպանության, կրթության, տեղական և պետական կառավարման և այլն) մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրներ:
Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի արտադրության
խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (մասնավորապես՝ լոնգրիդի (longread), սակայն կարող են առաջարկվել այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը ՝ նյութերը ավելի վիզուալ, գրավիչ և մատչելի ներկայացելու համար։
«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրություն
նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։
«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային ծրագրի մրցույթ







Մրցույթի նպատակն է
- նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։
Ակնկալվում է, որ թեմաները, վերջնական արտադրանքը և ընտրված ձևաչափերը կհասցեագրվեն ստորև ներկայացված ուղղությունների համատեքստում
Հայաստանում տեղի ունեցող, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և ակտիվորեն քննարկվող խնդիրների և իրադարձությունների քննադատական ուսումնասիրություն
,
-Երկրի և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային ուշադրությունից դուրս մնացած թեմաների վերհանում և քննարկում,
.
-Հասարակության համար քննարկման և քննադատության տեսանկյունից տաբուավորված կամ կարծրատիպային ընկալումներ ձևավորած թեմաների վերհանում և վերլուծություն։
Ընտրված թեմաները կարող են ներկայացնել, օրինակ
Մարդու ճակատագիր
Չբացահայտված դեպք,
Երկրի, հասարակության, խոցելի խմբերի, անձի ներկայի և անցյալի հետ կապված պատմություն/ներ
(հակա) քարոզչության և թիրախավորված մեդիա մանիպուլյացիաների բացահայտում
Պատմական դեպքերի և հասարակությունում քննարկված թեմաների այլընտրանքային մեկնաբանություն
Հայաստանում ժողովրդավարական արժեքների ընկալումը՝ աշխարհում տեղի ունեցող հասարակական զարգացումների համատեքստում և այլն։
Ծրագիրը կարող է առաջարկվել ցանկացած մեդիա հարթակում, այդ թվում միաժամանակ տարբեր հարթակներում (crossmedia/transmedia)
աշխատելու համար՝ հեռուստատեսություն,
տպագիր, ռադիո, մոբայլ և այլն։
Ակնկալում են տարբեր ժանրերի և ձևաչափերի արտադրանք, մասնավորապես՝
1
Վավերագրական ֆիլմեր
2
Թոք-շոուներ
3
Բանավեճեր
4
Փոքր սերիալներ
5
Նոր մուլտիմեդիա ձևաչափեր
6
Տեքստային նոր մոտեցումներ և այլն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Առաջարկը չպիտի կրկնի արդեն եղած ձևաչափը և պիտի տարբերվի լրատվամիջոցների առօրյա արտադրանքից։
Խրախուսվում է ժամանակակից
մեդիա գործիքների օգտագործումը, հեղինակային, յուրահատուկ մոտեցումը թեմային։
Հատուկ ուշադրություն կդարձվի լսարանների թիրախավորմանը և ընդգրկմանը, ինչպես նաև լսարանների հետ հետադարձ կապի ապահովմանը՝ նյութերի ազդեցիկությունը գնահատելու նպատակով
Ով կարող է դիմել
  1. Մեդիան քաղաքացիական տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցներ
  2. Անհատ լրագրողները, ռեժիսորները կամ ստեղծագործական խմբերը և ստուդիաները, որոնք կստեղծեն և կտարածեն իրենց հեղինակային արտադրանքը՝ համագործակցելով ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ։



ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների ցանկը
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԵԴԻԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Դրամաշնորհի տևողությունը, բյուջեն
Դրամաշնորհի տևողությունը
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել

մինչև 12 ամիս է։


Դրամաշնորհի բյուջեն
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 2.500.000-ից մինչև 10.000.000 ՀՀ դրամ:
Համաֆինասավորում
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն
15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
Չափանիշ 1․
Նշված թեմաներին և ուղղություններին համապատասխանությունը
15 միավոր
Չափանիշ 2․
Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը և այլն
25 միավոր
Չափանիշ 3
Գաղափարի յուրահատուկ և գրավիչ լինելը, թեմայի ակտուալությունը և կարևորությունը, յուրահատուկ հեղինակային մոտեցումները, հետաքրքիր պատմությունների և հերոսների առկայությունը, այն, թե որքան նշանակալի և կիրառելի է գաղափարը հանրային քաղաքականության և Հայաստանի զարգացման հեռանկարների տեսակետից.
20 միավոր
Չափանիշ 4
Արտադրանքի տարածման ռազմավարությունը, ազդեցության հավանականությունը
20 միավոր
Չափանիշ 5
Ծրագրի բյուջեի ողջամտությունը և ծրագրի նպատակներին համապատասխանությունը
25 միավոր
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։

Հայտը կարող է ներկայացնել լրատվամիջոցը՝ ընդրգկելով գործընկեր հայտատուին, կամ գործընկեր հայտատուն՝ նշելով թիրախային այն լրատվամիջոցը, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ԵՀՀ-ի պաշտոնական կայքից։

Հայտերը պիտի ուղարկվեն
vavanesyan@epfound.am էլ. փոստին:

Ներկայացնողը էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line) պիտի նշի "MICE_AMP_Grants_Competition":
Հայտերի ընդունման համար մնացել է
Վերջնաժամկետ
Օր
Ժամ
Րոպե
Վայրկյան
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել
Վարուժան Ավանեսյանին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
ծրագրի ղեկավար
+37410 25 15 75*222;
+ 37455 57 51 50;
էլ. փոստ vavanesyan@epfound.am
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան
Արեն Մանուկյանին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
ծրագրի ղեկավար
+37410 58 36 20*112,
+374 95 58 36 39;
Էլ.փոստ amanukyan@mediainitiatives.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ, Երևան 0023,

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website