ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Մայիսի 25. 2018 թ
«ԻԲԻՍ Երևան Կենտրոն»
Հասցեն՝ ք․ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք։
Մինչ ծրագրի մշակմանը անցնելը
վերլուծեք ծրագրի նախագխծման փուլում բացահայտված հիմնախնդիրը.
Հիմնախնդիրը սահմանվում է որպես բացասական համարվող և փոփոխություն պահանջող առկա իրավիճակ:
Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
1․Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում.
2․Ծրագրի նպատակը
3․Ծրագրի խնդիրները
4 Գործողությունները
5․Կարճաժամկետ արդյունքներ
6․Երկարաժամկետ արդյունք
7․Տրամաբանական մոդել
8․Ռիսկեր
9․Հրապարակում և տարածում
10․Ծրագրի իրականացման կարողություն
11․Ծրագրի բյուջեն (դրամով)
Ակնկալվում է, որ թեմաները, վերջնական արտադրանքը և ընտրված ձևաչափերը կհասցեագրվեն ստորև ներկայացված ուղղությունների համատեքստում
Հայաստանում տեղի ունեցող, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և ակտիվորեն քննարկվող խնդիրների և իրադարձությունների քննադատական ուսումնասիրություն
,
Երկրի և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային ուշադրությունից դուրս մնացած թեմաների վերհանում և քննարկում
.
Հասարակության համար քննարկման և քննադատության տեսանկյունից տաբուավորված կամ կարծրատիպային ընկալումներ ձևավորած թեմաների վերհանում և վերլուծություն
Ընտրված թեմաները կարող են ներկայացնել, օրինակ
Մարդու ճակատագիր
Չբացահայտված դեպք,
Երկրի, հասարակության, խոցելի խմբերի, անձի ներկայի և անցյալի հետ կապված պատմություն/ներ
(Հակա) քարոզչության և թիրախավորված մեդիա մանիպուլյացիաների բացահայտում
Պատմական դեպքերի և հասարակությունում քննարկված թեմաների այլընտրանքային մեկնաբանություն
Հայաստանում ժողովրդավարական արժեքների ընկալումը՝ աշխարհում տեղի ունեցող հասարակական զարգացումների համատեքստում և այլն։
Ակնկալում են տարբեր ժանրերի և ձևաչափերի արտադրանք, մասնավորապես՝
1
Վավերագրական ֆիլմեր
2
Թոք-շոուներ
3
Բանավեճեր
4
Փոքր սերիալներ
5
Նոր մուլտիմեդիա ձևաչափեր
6
Տեքստային նոր մոտեցումներ և այլն
Ծրագիրը կարող է առաջարկվել ցանկացած մեդիա հարթակում, այդ թվում միաժամանակ տարբեր հարթակներում (crossmedia/transmedia)
աշխատելու համար՝ հեռուստատեսություն,
տպագիր, ռադիո, մոբայլ և այլն։
1.Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում
Ի՞նչ հարցով եք դուք զբաղվելու:
Ներկայացրեք այն կոնկրետ հիմնախնդիր(ներ)ը, որը պետք է լուծվի ձեր կողմից առաջարկվող ծրագրի արդյունքում և հիմնավորեք հիմնախնդրի կարևորությունը (օրինակ` ներկայացնելով քանակական/որակական ապացույցներ, կարիքների գնահատում և այլն):
Մինչ ծրագրի մշակմանը անցնելը վերլուծեք ծրագրի նախագխծման փուլում բացահայտված հիմնախնդիրը.
Հիմնախնդիրը սահմանվում է որպես բացասական համարվող և փոփոխություն պահանջող առկա իրավիճակ:
2. Ծրագրի նպատակը
Նկարագրեք առաջարկվող ծրագրի նպատակը։
- Ծրագրի նպատակը ձևակերպում է ապագայում ակնկալվող փոփոխության մտապատկերը և նշում, թե ինչ արդյունք է ակնկալվում
- Սահմանում է այն երկարաժամկետ փոփոխությունները, որոնք ակնկալվում են ծրագրի արդյունքում
- Իրատեսական է և ունի ընդհանուր ժամկետներ:

3.Ծրագրի խնդիրները
Նկարագրեք առաջարկվող ծրագրի միջոցով թե կոնկրետ ինչ խնդիրներ եք լուծելու։
- Ծրագրի խնդիրները և արդյունքները պետք է լինեն իրագործելի և չափելի:
- Խնդիրները նման են նպատակին, սակայն շատ ավելի կոնկրետ են և ուղղված են կարճաժամկետ արդյունքների իրականացմանը։
4. Գործողություններ
Աշխատեք խմբավորել գործողություններն ըստ վերը նշված խնդիրների, այսինքն՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար ինչ գործողություններ եք պլանավորվում իրականացնել:
Գործողությունների պլանավորումն օգնում է`
– Վերլուծել, պլանավորել և ներկայացնել ծրագրի գործողությունները:
Գործողությունների պլանավորումը թույլ է տալիս հասկանալ՝
- Գործողությունների տրամաբանական հերթականությունը
- Գործողությունների ակնկալվող տևողությունը
- Գործողությունների միջև առկա կախվածությունը
- Կառավարման պարտականությունների բաշխման անհրաժեշտությունը
Հավելված 5.Գործողությունների պլանը։
5Կարճաժամկետ արդյունքներ
Նկարագրեք չափելի կարճաժամկետ արդյունքները յուրաքանչյուր գործողության համար: Մեկ գործողությունը կարող է ունենալ մի քանի չափելի արդյունք: (առավելագույնը՝ 1,5 էջ)։

Կցել ստեղծվող մեդիա բովանդակության արտադրանքի համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ։

6Երկարաժամկետ արդյունք
Ներկայացրեք ծրագրի բոլոր գործողությունների արդյունքում ակնկալվող այն երկարաժամկետ փոփոխությունը, որը կազմակերպության կայունության ռազմավարության գրավական է:

Երկարաժամկետ արդյունքը պետք է արտացոլի ակնկալվող փոփոխություն(ներ)ը և հիմնական նպատակի իրագործման ուղին: (առավելագույնը՝ 0,5 էջ)

7.Տրամաբանական մոդել
Խնդրում ենք ներկայացնել ծրագրի տրամաբանական մոդելը, որի հիմնական նպատակն է փոխկապելու ծրագրի նպատակներն ու խնդիրները գործողությունների, գործընթացների և արդյունքների հետ` ծրագրի իրականացման նպատակով:
Հավելված 4.Տրամաբանական մոդել։

8.Ռիսկեր
Խնդրում ենք ներկայացրեք ծրագրի հնարավոր ռիսկերը և դրանց կանխման ձևերը: (առավելագույնը՝ 0,5 էջ)
9․ Հրապաարակում և տարածում
Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են)։
10Ծրագրի իրականացման կարողություն
Խնդրում ենք ներկայացրեք կազմակերպության կարողությունները, որոնք կնպաստեն ծրագրի իրականցմանը; աշխատակազմը, առկա ռեսուրսները, ինչ ներքին ռեսուրներ և հրավիրված փորձագետներ են ներգրավվելու, և այլն:

Կցեք աշխատակազմի հակիրճ ինքնակենսագրությունները
(CV) , և պաշտոնի նկարագրությունը (առավելագույնը՝ 1 էջ)։

11Ծրագրի բյուջեն (դրամով)
Խնդրում ենք թվերով ներկայացրեք, թե ինչքան գումար է անհրաժեշտ ծրագրի իրականացման համար՝ ՀՀ դրամով, ինչպես նաև ընդհանուր գումարի որ մասն է ներդնելու կազմակերպությունը և ինչքան գումար է հայցվում դրամաշնորհի տեսքով :
Հավելված 3. Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը։
Լավ ծրագրի նախագիծը պարզաբանում է,
թե ինչի՞ համար է պետք ծրագիրը նախաձեռնել
Ո՞րն է խնդիրը (պրոբլեմը):
Ո՞րն է ծրագրի նպատակը:
Ինչպե՞ս է իրականացվելու ծրագիրը:
Ո՞վ է պատասխանատու իրագործման համար:
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում:
Ի՞նչ կփոխվի թիրախ խմբի կյանքում
դրական արդյունքների դեպքում կամ
ի՞նչ հետևանքներ կլինեն ձախողման դեպքում:
Ծրագրի խնդիրները՝
Կոնկրետ են, Չափելի, Հասանելի, Իրատեսական, և ունեն Ժամկետներ
Պատասխանում են հետևյալ հարցերին՝
Ովքե՞ր
Ովքե՞ր են ծրագրին մասնակցող կազմակերպությունները կամ անհատները,
Ի՞նչ, ո՞րտեղ և ի՞նչու,
Ի՞նչ փոփոխություն կամ գործողություն է ակնկալվում, ո՞րտեղ և ի՞նչու,

Ե՞րբ
Ե՞րբ է իրականանալու ակնկալվող գործողությունը կամ փոփոխությունը,
Ի՞նչ ծավալի
Ի՞նչ ծավալի կամ որքա՞ն է լինելու այդ փոփոխությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Առաջարկը չպիտի կրկնի արդեն եղած ձևաչափը և պիտի տարբերվի լրատվամիջոցների առօրյա արտադրանքից։
Խրախուսվում է ժամանակակից
մեդիա գործիքների օգտագործումը, հեղինակային, յուրահատուկ մոտեցումը թեմային։
Հատուկ ուշադրություն կդարձվի լսարանների թիրախավորմանը և ընդգրկմանը, ինչպես նաև լսարանների հետ հետադարձ կապի ապահովմանը՝ նյութերի ազդեցիկությունը գնահատելու նպատակով
Տրամաբանական մոդելը
Ցույց է տալիս նպատակների լայն շրջանակի հետևողականություն, որոնք շատ դեպքերում սահմանվում են ծրագրից դուրս կատարվող գործողություններում: Տրամաբանական կառուցվածքն ունի չորս սյուներ և նույնքան տողեր: Դրա հիմնական նպատակն է փոխկապելու ծրագրի նպատակներն ու խնդիրները գործողությունների, գործընթացների և արդյունքների հետ` ծրագրի իրականացման նպատակով:
Առկա են մի քանի հիմնական կանոններ, որոնք անհրաժեշտ են կիրառել տրամաբանական կառուցվածքի մատրիցան լրացնելիս.
- Անհրաժեշտ է լրացնելը սկսել ձախ սյունակից և շարժվել դեպի աջ սյունակները - -- Աշխատել վերևից ներքև լրացնելու սկզբունքով, և երբեք` հակառակ ուղղությամբ - - Ստուգել համապատասխանելիությունը և ըստ այդմ կատարել համապատասխան ուղղումներ
Ուղղահայաց տրամաբանությունը կապում է տրամաբանական կառուցվածքի նպատակների երեք մակարդակները` ակնկալվող արդյունքները, նպատակը և խնդիրը:

Սա նշանակում է, որ - Գործողությունների ավարտը պետք է տանի դեպի ակնկալվող արդյունքների ստացման, - Ակնկալվող արդյունքների ստացումը պետք է տանի դեպի խնդիրների իրագործման, - Խնդիրների իրագործումը պետք է նպաստի ընդհանուր նպատակի իրագործմանը:

Ուղղահայաց տրամաբանությունը հիմնված է ենթադրությունների սյունակի տարրերի վրա: Եթե <<բացասական>> ենթադրությունները կարող են մեղմացվել , իսկ <<դրական>> ենթադրությունները ճշմարիտ են, ապա կարելի է ակնկալել, որ ընդհանուր նպատակը,խնդիրդներ, ակնկալվող արդյունքները և գործողությունները կարող են լինել հասանելի և/կամ հաջողությամբ իրագործելի:
Ծրագրի գործողությունների տրամաբանությունը
Ցույց է տալիս նպատակների լայն շրջանակի հետևողականություն, որոնք շատ դեպքերում սահմանվում են ծրագրից դուրս կատարվող գործողություններում: Անհրաժեշտ է ազգային և տեղական զարգացման ծրագրերի մանրամասն իմացություն հատուկ թեմաների շրջանակներում:
Ձեռքբերումների օբյեկտիվորեն ստուգելի ցուցանիշները
Ցուցանիշներ, որոնք ներկայացնում են այն ուղիները, որոնցով պետք է իրականացվեն գործողություններն ու նպատակները, ձեռքբերվեն արդյունքները: Ցուցանիշները պատասխանում են հետևյալ հարցերին` Ի՞նչ որակով Ի՞նչ քանակով Մինչև ե ՞րբ • Հնարավորության դեպքում ցուցանիշները պետք է լինեն հաշվելի, սակայն, անհրաժեշտության դեպքում, որակական ցուցանիշները ևս կարող են օգտագրոծվել: Ընդհանուր առմամբ, կատարյալ ցուցանիշները պետք է լինեն` Անկախ, Ստուգելի, Հատուկ, Մատչելի (Հասանելի)
Ստուգման աղբյուրները և միջոցները
Դրանք տեղեկատվության աղբյուրներն են, որոնք օգտագործվում են չափելու կամ ստուգելու սահմանված ցուցանիշները:
Ենթադրություններ
Նկարագրվում է անհրաժեշտ արտաքին պայմանները` այն նպատակով, որ գործողությունները պետք է ապահովեն արդյունքների ստացումը Ենթադրությունները դրականորեն սահմանում են ծրագրի վերահսկողությունից դուրս գտնվող ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի հաջողությանը
ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետք է լինի արդիական և հնարավոր
Եթե ենթադրությունը կարևորություն չի ներկայացնում կամ գրեթե որոշված է, որ տեղի կունենա, ապա անհրաժեշտ չէ ներառել
Եթե ենթադրությունը անհավանական է, որ կպատահի, ապա պետք չէ ներառել ծրագրում

ՆՊԱՏԱԿ
Բարձրագույն մակարդակի նպատակն է, որին ուղղված է ծրագրի ողջ գործունեությունը:
ԽՆԴԻՐՆԵՐ
Ծրագրի ակնկալվող ազդեցությունը, որը ձևավորվում է պլանավորված արդյունքներին հասնելու միջոցով: Սա պետք է համապատասխանի տրամաբանական կառուցվածքի մոդելի «առանցքային» խնդիր(ներ)ին:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Շոշափելի արդյունքներ, որոնք պետք է երաշխավորվեն ծրագրի թիմի կողմից: Կապված են առանցքային խնդրի(խնդիրների) պատճառների հետ Սահմանում է այն ծառայությունները, որոնք շահառուները պետք է ստանան ծրագրի շրջանակներում
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գործողությունները պետք է իրականացվեն ծրագրի կողմից` ապահովելու ակնկալվող արդյունքները: Գործողություները ժամանակ են պահանջում իրականացնելու համար: Միջոցները այն ռեսուրսներն են, որոնք սպառվում են ծրագրի կողմից գործողությունները իրականացնելու նպատակով: Մասնավորապես, դրանք են` մարդկային, ֆինանսական, նյութական, տեխնիկական և ժամանակային ռեսուրսները:
ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների ցանկը
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել
Վարուժան Ավանեսյանին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
ծրագրի ղեկավար
+37410 25 15 75*222;
+ 37455 57 51 50;
էլ. փոստ vavanesyan@epfound.am
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան
Արեն Մանուկյանին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
ծրագրի ղեկավար
+37410 58 36 20*112,
+374 95 58 36 39;
Էլ.փոստ amanukyan@mediainitiatives.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ, Երևան 0023,

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հայտերը պիտի ուղարկվեն vavanesyan@epfound.am
էլ. փոստին: Նամակի գլխագրում
(subject line) նշելով
"MICE_AMP_Grants_Competition":

Հունիս 25 | Երկուշաբթի
18։00
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website