ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Մայիսի 25. 2018 թ
«ԻԲԻՍ Երևան Կենտրոն»
Հասցեն՝ ք․ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք։
1/14
Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
1․Տիտղոսաթերթ
2․Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում.
3․Ծրագրի նպատակը
4․Ծրագրի խնդիրները
5. Գործողությունները
6․Կարճաժամկետ արդյունքներ
7․Երկարաժամկետ արդյունք
8․Տրամաբանական մոդել
9․Ռիսկեր
10․Հրապարակում և տարածում
11․Ծրագրի իրականացման կարողություն
12․Ծրագրի բյուջեն (դրամով)
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
Տիտղոսաթերթ (լատիներեն՝ titulus), անվանաթերթ, դրամաշնորհային ներկայացվող հայտի առաջին էջը , որտեղ ներառվում են հայտատուի տվյալները, կոնտակտները, ծրագրի անվանումը, տևողությունը, համաֆինասավորումը, ակնկալվող գումարի չափը և այլն։

Այս փուլում անհրաժեշտ է լրացնել և ուղարկել հայտը միայն էլեկտրոնային եղանակով։
2. Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում.
Ի՞նչ հարցով եք դուք զբաղվելու:
Ներկայացրեք այն կոնկրետ հիմնախնդիր(ներ)ը, որը պետք է լուծվի ձեր կողմից առաջարկվող ծրագրի արդյունքում և հիմնավորեք հիմնախնդրի կարևորությունը (օրինակ` ներկայացնելով քանակական/որակական ապացույցներ, կարիքների գնահատում և այլն):
Մինչ ծրագրի մշակմանը անցնելը վերլուծեք ծրագրի նախաձեռնման փուլում բացահայտված հիմնախնդիրը, այն օգնում է առաջնային շահագրգիռ կողմերին բացահայտել հիմնախնդրի պատճառները և հետևանքները:
ՊՐՈԲԼԵՄԸ
Այն է, ինչը հաճախ բացասական ազդեցություն է ունենում մարդկանց և շրջապատի վրա։
ԿԱՐԻՔԸ
Առկա իրավիճակի բարելավման քայլ է, որը կարևոր է, բայց անհրաժեշտ չէ համայնքի կենսամակարդակի բարձրացման համար։
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Լավ է, բայց էապես անհրաժեշտ չէ։
Հիմնախնդիրը սահմանվում է որպես բացասական համարվող և փոփոխություն պահանջող առկա իրավիճակ:
Հիմնախնդրի ձևակերպման ժամանակ պետք է․
Հստակ տարբերակել
ՊԱՏՃԱՌՆԵՐ
Ի՞նչն է բերել տվյալ հիմնախնդրի առկայությանը
ԲՈՒՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Ի՞նչ բացասական իրավիճակ է առկա, երբվանի՞ց
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Ի՞նչ տեղի կունենա եթե ծրագիրը չիրականացվի
Ակնկալվում է, որ թեմաները, վերջնական արտադրանքը և ընտրված ձևաչափերը կհասցեագրվեն ստորև ներկայացված ուղղությունների համատեքստում
Հայաստանում տեղի ունեցող, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և ակտիվորեն քննարկվող խնդիրների և իրադարձությունների քննադատական ուսումնասիրություն
,
Երկրի և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային ուշադրությունից դուրս մնացած թեմաների վերհանում և քննարկում
.
Հասարակության համար քննարկման և քննադատության տեսանկյունից տաբուավորված կամ կարծրատիպային ընկալումներ ձևավորած թեմաների վերհանում և վերլուծություն
Սկսենք այն արդյունքներից, որոնց իրականացման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Նայեք, թե ինչ գործողություններ եք արել ծրագրի նախագծումը կազմելու ընթացքում՝ որոշե՞լ եք, թե որն է ձեր երազանքը (ծրագիրը), առկա ուժերն ու ռեսուրսները, որոնք են ծրագրի իրականացման ամենալավ մոտեցումները:
Այժմ մտածեք, թե ինչ արդյունքների կցանկանայիք հասնել այս ծրագրի շնորհիվ: Պատկերացրեք, թե հենց նոր ավարտել եք ծրագիրը, և հրավիրել եք շահագրգիռ ներկայացուցիչներին տեսնելու ծրագրի արդյունքները: Ինչպիսի՞ն կլինեն այդ արդյունքները:
Այդ հիմնական արդյունքներն էլ կլինեն ձեր ծրագրի նպատակները:
3.Ծրագրի նպատակը
Նկարագրեք առաջարկվող ծրագրի նպատակը։
նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը
Ծրագրի նպատակը
1
Ձևակերպում են ապագայում ակնկալվող փոփոխության մտապատկերը և նշում, թե ինչ արդյունք է ակնկալվում
2
Սահմանում են այն երկարաժամկետ փոփոխությունները, որոնք ակնկալվում են ծրագրի արդյունքում
3
Իրատեսական են և սովորաբար ունեն ընդհանուր ժամկետներ:
4.Ծրագրի խնդիրները
Նկարագրեք առաջարկվող ծրագրի միջոցով թե կոնկրետ ինչ խնդիրներ եք լուծելու։ Ծրագրի խնդիրները և արդյունքները պետք է լինեն իրագործելի և չափելի:
Ծրագրի խնդիրները
Խնդիրները նման են նպատակին, սակայն շատ ավելի կոնկրետ են և ուղղված են կարճաժամկետ արդյունքների իրականացմանը։
Ծրագրի խնդիրները՝
Կոնկրետ են, Չափելի, Հասանելի, Իրատեսական, և ունեն Ժամկետներ
Պատասխանում են հետևյալ հարցերին՝
Ովքե՞ր
Ովքե՞ր են ծրագրին մասնակցող կազմակերպությունները կամ անհատները,
Ի՞նչ, ո՞րտեղ և ի՞նչու,
Ի՞նչ փոփոխություն կամ գործողություն է ակնկալվում, ո՞րտեղ և ի՞նչու,

Ե՞րբ
Ե՞րբ է իրականանալու ակնկալվող գործողությունը կամ փոփոխությունը,
Ի՞նչ ծավալի
Ի՞նչ ծավալի կամ որքա՞ն է լինելու այդ փոփոխությունը:
Ընտրված թեմաները կարող են ներկայացնել, օրինակ
Մարդու ճակատագիր
Չբացահայտված դեպք,
Երկրի, հասարակության, խոցելի խմբերի, անձի ներկայի և անցյալի հետ կապված պատմություն/ներ
(Հակա) քարոզչության և թիրախավորված մեդիա մանիպուլյացիաների բացահայտում
Պատմական դեպքերի և հասարակությունում քննարկված թեմաների այլընտրանքային մեկնաբանություն
Հայաստանում ժողովրդավարական արժեքների ընկալումը՝ աշխարհում տեղի ունեցող հասարակական զարգացումների համատեքստում և այլն։
5. Գործողություններ
Աշխատեք խմբավորել գործողություններն ըստ վերը նշված խնդիրների, այսինքն՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար ինչ գործողություններ եք պլանավորվում իրականացնել:
Խնդրում ենք ներկայացնել համապատասխան ձևը լրացնելով Հավելված 5.Գործողությունների պլանը։
Ծրագիրը կարող է առաջարկվել ցանկացած մեդիա հարթակում, այդ թվում միաժամանակ տարբեր հարթակներում (crossmedia/transmedia)
աշխատելու համար՝ հեռուստատեսություն,
տպագիր, ռադիո, մոբայլ և այլն։
Ակնկալում են տարբեր ժանրերի և ձևաչափերի արտադրանք, մասնավորապես՝
1
Վավերագրական ֆիլմեր
2
Թոք-շոուներ
3
Բանավեճեր
4
Փոքր սերիալներ
5
Նոր մուլտիմեդիա ձևաչափեր
6
Տեքստային նոր մոտեցումներ և այլն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Առաջարկը չպիտի կրկնի արդեն եղած ձևաչափը և պիտի տարբերվի լրատվամիջոցների առօրյա արտադրանքից։
Խրախուսվում է ժամանակակից
մեդիա գործիքների օգտագործումը, հեղինակային, յուրահատուկ մոտեցումը թեմային։
Հատուկ ուշադրություն կդարձվի լսարանների թիրախավորմանը և ընդգրկմանը, ինչպես նաև լսարանների հետ հետադարձ կապի ապահովմանը՝ նյութերի ազդեցիկությունը գնահատելու նպատակով
Գործողությունների պլանավորում
Գործողությունների պլանավորումն օգնում է`
– Վերլուծել, պլանավորել և ներկայացնել ծրագրի գործողությունները:

Գործողությունների պլանավորումը թույլ է տալիս հասկանալ՝
- Գործողությունների տրամաբանական հերթականությունը
- Գործողությունների ակնկալվող տևողությունը
- Գործողությունների միջև առկա կախվածությունը
- Կառավարման պարտականությունների բաշխման անհրաժեշտությունը

6.Կարճաժամկետ արդյունքներ
Նկարագրեք չափելի կարճաժամկետ արդյունքները յուրաքանչյուր գործողության համար: Մեկ գործողությունը կարող է ունենալ մի քանի չափելի արդյունք: (առավելագույնը՝ 1,5 էջ)։
Կցել ստեղծվող մեդիա բովանդակության արտադրանքի համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ։
7․Երկարաժամկետ արդյունք
Ներկայացրեք ծրագրի բոլոր գործողությունների արդյունքում ակնկալվող այն երկարաժամկետ փոփոխություն(ներ)ը, որը կազմակերպության կայունության ռազմավարության գրավականն է:
Երկարաժամկետ արդյունքը պետք է արտացոլի ակնկալվող փոփոխությունը և հիմնական նպատակի իրագործման ուղին: (առավելագույնը՝ 0,5 էջ)

8.Տրամաբանական մոդել
Խնդրում ենք ներկայացնել ծրագրի տրամաբանական մոդելը, որի հիմնական նպատակն է փոխկապելու ծրագրի նպատակներն ու խնդիրները գործողությունների, գործընթացների և արդյունքների հետ` ծրագրի իրականացման նպատակով:
Խնդրում ենք ներկայացել համապատասխան ձևը լրացնելով՝ Հավելված 4.Տրամաբանական մոդել ։

Տրամաբանական մոդելը որպես օգնություն
Խնդրի բացահայտման շրջանում
Օգնում է վերլուծել առկա իրավիճակը, ուսումնասիրել արդիականությունը, սահմանել առաջիկա նպատակները և ռազմավարությունները
Ծրագրի իրականացման շրջանում
Հանդիսանում է որպես հիմնական կառավարման գործիք` օժանդակելու պայմանագրային, գործառնական աշխատանքների պլանավորման և մոնիտորինգի աշխատանքներում
Ձևավորման շրջանում
Օժանդակում է հստակ սահմանված նպատակներով, չափելի արդյունքներով, ռիսկի կառավարման ռազմավարությամբ և կառավարման պարտականությունների սահմանված մակարդակներով ծրագրի համապատասխան նախագիծ մշակելու նախապատրաստական աշխատանքներում
Գնահատման և աուդիտի շրջանում.
Տրամադրում է պլանավորված աշխատանքների համառոտ նկարագիր` այսպիսով ապահովելով հիմք աշխատանքների կատարման և ներգործության գնահատման համար:
9.Ռիսկեր
Խնդրում ենք ներկայացրեք ծրագրի հնարավոր ռիսկերը և դրանց կանխման ձևերը: (առավելագույնը՝ 0,5 էջ)
10․Հրապարակում և տարածում:
Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են)։

11Ծրագրի իրականացման կարողություն
Խնդրում ենք ներկայացրեք կազմակերպության կարողությունները, որոնք կնպաստեն ծրագրի իրականցմանը; աշխատակազմը, առկա ռեսուրսները, ինչ ներքին ռեսուրներ և հրավիրված փորձագետներ են ներգրավվելու, և այլն:
Կցեք աշխատակազմի հակիրճ ինքնակենսագրությունները (CV) , և պաշտոնի նկարագրությունը (առավելագույնը՝ 1 էջ)։
12․ ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
Խնդրում ենք թվերով ներկայացրեք, թե ինչքան գումար է անհրաժեշտ ծրագրի իրականացման համար՝ ՀՀ դրամով
Խնդրում ենք թվերով ներկայացրեք, թե ընդհանուր գումարի որ մասն է ներդնելու կազմակերպությունը և ինչքան գումար է հայցվում դրամաշնորհի տեսքով :

Խնդրում ենք ներկայացել համապատասխան ձևը լրացնելով՝ Հավելված 3. Ծրագրի բյուջե (տես կից)։

ԽՈՐՀՈՒՐԴ-1
Մինչև սկսելը, նախ և առաջ ուշադիր ծանոթացեք հայտամրցույթին, կարդացեք ուղենիշները կամ նմանատիպ փաստաթղթերը, որտեղ նշված են հրահանգներ, թե ով, ինչու, երբ և ինչ պայմաններով կարող է դիմել, հավաստիացեք, որ լիովին հասկացել եք դրանք:Այսպիսով, մի՛ արեք կամ տվեք ավելին, պարզապես հետևեք պահանջներին և կանոններին, բավարարեք ակնկալիքները:Արդյո՞ք Ձեր և Ձեր գործընկեր(ներ)ի կարողությունները և ունեցած փորձը բավարար են մշակված ծրագիրը ղեկավարելու համար: Շատ կարևոր դիտարկում. եղե՛ք իրատես:
ԽՈՐՀՈՒՐԴ-2
Ձեր գործընկերոջ հետ միասին կազմեք Ձեր ծրագիրը (և հայտադիմումը), համաձայնեցրեք բոլոր մանրամասները, ներառյալ՝ յուրաքանչյուր կողմի դերը, գործառույթը ծրագրում, ինչպես նաև գործողությունների, գումարի բաշխումը:
Հարցրեք ինքներդ Ձեզ՝ արդյոք Դուք և Ձեր գործընկեր(ներ)ն ունեք բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն (մարդկային, նյութական, կազմակերպչական) այս գործողություններն իրականացնելու համար: Եթե ոչ, գիտե՞ք՝ ինչպես հասնել դրան:
ԽՈՐՀՈՒՐԴ-3
Ծրագրի նպատակը պետք է համապատասխանի բացահայտված խնդրին Արդյունքներին (results/outputs) հասնելը պետք է տանի սահմանված նպատակի իրագործմանը, իսկ Ձեր կողմից իրականացվելիք գործողություններն այս արդյունքները պետք է դարձնեն իրագործելի: Ուշադիր պլանավորեք, դարձրեք Ձեր գաղափարն իրագործելի ծրագիր, որը կիրականացվի սահմանված ժամանակահատվածի ու բյուջեի շրջանակներում:
ԽՈՐՀՈՒՐԴ-4
Հայտադիմումը/հայեցակարգը հանդիսանում է միակ հնարավորությունը ներկայացնելու, թե որքան լավն է Ձեր ծրագիրը: Այս փուլում Դուք չեք կարող խոսել գնահատողների(Դրամաշնորհի Ընտրական հանձնախմբի) հետ և բացատրել մանրամասները կամ պատասխանել նրանց հարցերին:Ամեն ինչ պետք է պարզ լինի Ձեր ծրագրային առաջարկները կարդալիս: Ուստի, արդյունավետորեն օգտագործեք Ձեր գրավոր հմտություններըԳրե՛ք հակիրճ և հստակ կարճ նախադասություններ, հեշտորեն ընկալելի լեզու։
ԽՈՐՀՈՒՐԴ-5
Ոմանք պարզապես գերազանց են գաղափարների մշակման հարցում, իսկ մյուսները կարողանում են իրենց մտքերն արտահայտել հակիճ և շատ իմաստալի ձևով: Այս շրջանում Ձեզ հենց նման մարդիկ են անհրաժեշտ, այդպիսով Ձեր կամ գործընկեր կազմակերպության(ների) թիմում փորձեք գտել նրանց: Արդյո՞ք Ձեր և Ձեր գործընկեր(ներ)ի կարողությունները և ունեցած փորձը բավարար են մշակված ծրագիրը ղեկավարելու համար: Շատ կարևոր դիտարկում. եղե՛ք իրատես:
ԽՈՐՀՈՒՐԴ-6
Ուշադիր պլանավորեք: Դարձրեք Ձեր գաղափարն իրագործելի ծրագիր, որը կիրականացվի սահմանված ժամանակահատվածի ու բյուջեի շրջանակներում:
Արդյո՞ք պահանջվում է Ձեր սեփական ներդրումը: Որքա՞ն: Դրամական և ոչ դրամական միջոցներով, ինչ արժույթով:
Հաշվարկեք ճշգրտորեն թվաբանական սխալներից խուսափելու համար:
Ծրագրային առաջարկը գրելիս եղեք դրական՝ օգտագործելով հաստատակամ նախադասություններ, առանց կասկածների կամ պայմանականությունների:
Համոզեք, ոգևորեք, մոտիվացրեք: Ժպտացեք
ԽՈՐՀՈՒՐԴ-7
Ուշադրություն դարձրեք սահմանված պահանջներին:
Չմոռանաք կցել հիմնավորող փաստաթղթերը/հավելվածները. հավաստիացեք, որ դրանք թարմացված են:
Մի՛ ձգձգեք հայտադիմումների ներկայացումը մինչև վերջին պահը:
Ձեզ համար վերջնաժամկետ համարեք նախորդ օրը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել
Վարուժան Ավանեսյանին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
ծրագրի ղեկավար
+37410 25 15 75*222;
+ 37455 57 51 50;
էլ. փոստ vavanesyan@epfound.am
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան
Արեն Մանուկյանին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
ծրագրի ղեկավար
+37410 58 36 20*112,
+374 95 58 36 39;
Էլ.փոստ amanukyan@mediainitiatives.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ, Երևան 0023,

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հայտերը պիտի ուղարկվեն vavanesyan@epfound.am
էլ. փոստին: Նամակի գլխագրում
(subject line) նշելով
"MICE_AMP_Grants_Competition":

Հունիս 25 | Երկուշաբթի
18։00
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հայտերի ընդունման համար մնացել է
Վերջնաժամկետ
Օր
Ժամ
Րոպե
Վայրկյան
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website