Հետաքննական լրագրությանն աջակցող
դրամաշնորհային մրցույթ
Հուլիս 2018
ԵՎՐԱՍԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ք․ Երևան, Ազատության 1/21
1/14
Ծրագրի նպատակն է`
ա․նպաստել ՀՀ–ում տեղի ունեցող փոփոխությունների և բարեփոխումների գործընթացի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը (սոցիալական բարեփոխումներ, հաշվետու և թափանցիկ կառավարում և հակակոռուպցիոն պայքար, տեղական ինքնակառավարում և ապակենտրոնացում, մարդու իրավունքներ)
- Վեր հանել տարբեր ոլորտներում (սոցիալական, բնապահպանության, կրթության, տեղական և պետական կառավարման և այլն) մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրներ:
.
Մրցույթի կազմակերպիչները խրախուսում են
ցանկացած ժանրում առաջարկվող գաղափար
1․Ֆիլմ
2. Ռեպորտաժների շարք
3. Հոդվածներ
4. Մուլտիմեդիա
5. Ռադիոշարք
6. Եվ այլն
սակայն առավել կարևորում են նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, տվյալների լրագրությունը և այլն, ենթադրելով, որ դա կնպաստի տեղեկատվության մատչելի ընկալմանը, տարածմանը, լսարանին քննարկման մասնակից դարձնելուն
Նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք համապատասխանելով ՄՔՏՄ ծրագրի բովանդակությանը, առավել խորությամբ և բազմակողմանի, յուրահատուկ և հետաքրքիր պատմությունների, փաստերի միջոցով կբացահայտեն ընտրված թեմաները։
Ով կարող է դիմել
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել անհատ լրագրողներ՝ ՄՆԿ-ի 2016 և 2018 հետաքննական լրագության ամառային դպրոցների մասնակիցները ։

Մասնակիցները կարող են համագործակցել լրատվամիջոցների հետ՝ մասնավորապես նյութի հրապարակման հարցում։



Դրամաշնորհի տևողությունը, բյուջեն
Դրամաշնորհի տևողությունը
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել

6- 12 ամիս։


Դրամաշնորհի բյուջեն
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 500,000-ից
մինչև
2.000.000 ՀՀ դրամ:
Ընդհանուր առմամբ
Նախատեսվում է իրականացնել
մինչև 6 ծրագիր
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
1
Չափանիշ 1
Չափանիշ 1․
Թեմային, գաղափարին համապատասխանությունը
5 միավոր
2
Չափանիշ 2
Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը, հնարավոր ազդեցությունը
5 միավոր
3
Չափանիշ 3
Դիմողի կողմից նյութի/թեմայի մասին մանրամասն պատկերացումը, նախապես ուսումնասիրված լինելը
10 միավոր
4
Չափանիշ 4
Հեղինակի ստեղծագործական մոտեցումը
10 միավոր
5
Չափանիշ 5
Նոր տեխնոլոգիաների, գործիքների օգտագործումը
10 միավոր
6
Չափանիշ 6
Թեմայի իրագործելիությունը
10 միավոր
7
Չափանիշ 7
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը
10 միավոր
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ԵՀՀ-ի պաշտոնական կայքից։

Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
1․Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում.
2․Ծրագրի նպատակը
3․Ծրագրի խնդիրները
4 Գործողությունները
5․Կարճաժամկետ արդյունքներ
6․Երկարաժամկետ արդյունք
7․Տրամաբանական մոդել
8․Ռիսկեր
9․Հրապարակում և տարածում
10․Ծրագրի իրականացման կարողություն
11․Ծրագրի բյուջեն (դրամով)
1.Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում
Ի՞նչ հարցով եք դուք զբաղվելու:
Ներկայացրեք այն կոնկրետ հիմնախնդիր(ներ)ը, որը պետք է լուծվի ձեր կողմից առաջարկվող ծրագրի արդյունքում և հիմնավորեք հիմնախնդրի կարևորությունը (օրինակ` ներկայացնելով քանակական/որակական ապացույցներ, կարիքների գնահատում և այլն):

Մինչ ծրագրի մշակմանը անցնելը վերլուծեք ծրագրի նախագխծման փուլում բացահայտված հիմնախնդիրը.

Հիմնախնդիրը սահմանվում է որպես բացասական համարվող և փոփոխություն պահանջող առկա իրավիճակ:
2. Ծրագրի նպատակը
Նկարագրեք առաջարկվող ծրագրի նպատակը։
- Ծրագրի նպատակը ձևակերպում է ապագայում ակնկալվող փոփոխության մտապատկերը և նշում, թե ինչ արդյունք է ակնկալվում
- Սահմանում է այն երկարաժամկետ փոփոխությունները, որոնք ակնկալվում են ծրագրի արդյունքում
- Իրատեսական է և ունի ընդհանուր ժամկետներ:

3.Ծրագրի խնդիրները
Նկարագրեք առաջարկվող ծրագրի միջոցով թե կոնկրետ ինչ խնդիրներ եք լուծելու։
- Ծրագրի խնդիրները և արդյունքները պետք է լինեն իրագործելի և չափելի:
- Խնդիրները նման են նպատակին, սակայն շատ ավելի կոնկրետ են և ուղղված են կարճաժամկետ արդյունքների իրականացմանը։
4. Գործողություններ
Աշխատեք խմբավորել գործողություններն ըստ վերը նշված խնդիրների, այսինքն՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար ինչ գործողություններ եք պլանավորվում իրականացնել:

Գործողությունների պլանավորումն օգնում է`
– Վերլուծել, պլանավորել և ներկայացնել ծրագրի գործողությունները:
Գործողությունների պլանավորումը թույլ է տալիս հասկանալ՝
- Գործողությունների տրամաբանական հերթականությունը
- Գործողությունների ակնկալվող տևողությունը
- Գործողությունների միջև առկա կախվածությունը
- Կառավարման պարտականությունների բաշխման անհրաժեշտությունը

Հավելված 5.Գործողությունների պլանը։
5Կարճաժամկետ արդյունքներ
Նկարագրեք չափելի կարճաժամկետ արդյունքները յուրաքանչյուր գործողության համար: Մեկ գործողությունը կարող է ունենալ մի քանի չափելի արդյունք: (առավելագույնը՝ 1,5 էջ)։

Կցել ստեղծվող մեդիա բովանդակության արտադրանքի համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ։

6Երկարաժամկետ արդյունք
Ներկայացրեք ծրագրի բոլոր գործողությունների արդյունքում ակնկալվող այն երկարաժամկետ փոփոխությունը, որը կազմակերպության կայունության ռազմավարության գրավական է:

Երկարաժամկետ արդյունքը պետք է արտացոլի ակնկալվող փոփոխություն(ներ)ը և հիմնական նպատակի իրագործման ուղին: (առավելագույնը՝ 0,5 էջ)

7.Տրամաբանական մոդել
Խնդրում ենք ներկայացնել ծրագրի տրամաբանական մոդելը, որի հիմնական նպատակն է փոխկապելու ծրագրի նպատակներն ու խնդիրները գործողությունների, գործընթացների և արդյունքների հետ` ծրագրի իրականացման նպատակով:
Հավելված 4.Տրամաբանական մոդել։

8.Ռիսկեր
Խնդրում ենք ներկայացրեք ծրագրի հնարավոր ռիսկերը և դրանց կանխման ձևերը: (առավելագույնը՝ 0,5 էջ)
9․ Հրապաարակում և տարածում
Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են)։
10Ծրագրի իրականացման կարողություն
Խնդրում ենք ներկայացրեք կազմակերպության կարողությունները, որոնք կնպաստեն ծրագրի իրականցմանը; աշխատակազմը, առկա ռեսուրսները, ինչ ներքին ռեսուրներ և հրավիրված փորձագետներ են ներգրավվելու, և այլն:

Կցեք աշխատակազմի հակիրճ ինքնակենսագրությունները
(CV) , և պաշտոնի նկարագրությունը (առավելագույնը՝ 1 էջ)։

11Ծրագրի բյուջեն (դրամով)
Խնդրում ենք թվերով ներկայացրեք, թե ինչքան գումար է անհրաժեշտ ծրագրի իրականացման համար՝ ՀՀ դրամով, ինչպես նաև ընդհանուր գումարի որ մասն է ներդնելու կազմակերպությունը և ինչքան գումար է հայցվում դրամաշնորհի տեսքով :
Հավելված 3. Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը։
Լավ ծրագրի նախագիծը պարզաբանում է,
թե ինչի՞ համար է պետք ծրագիրը նախաձեռնել
Ո՞րն է խնդիրը (պրոբլեմը):
Ո՞րն է ծրագրի նպատակը:
Ինչպե՞ս է իրականացվելու ծրագիրը:
Ո՞վ է պատասխանատու իրագործման համար:
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում:
Ի՞նչ կփոխվի թիրախ խմբի կյանքում
դրական արդյունքների դեպքում կամ
ի՞նչ հետևանքներ կլինեն ձախողման դեպքում:
Ծրագրի խնդիրները՝
Կոնկրետ են, Չափելի, Հասանելի, Իրատեսական, և ունեն Ժամկետներ
Պատասխանում են հետևյալ հարցերին՝
Ովքե՞ր
Ովքե՞ր են ծրագրին մասնակցողները
Ի՞նչ, ո՞րտեղ և ի՞նչու,
Ի՞նչ փոփոխություն կամ գործողություն է ակնկալվում, ո՞րտեղ և ի՞նչու,

Ե՞րբ
Ե՞րբ է իրականանալու ակնկալվող գործողությունը կամ փոփոխությունը,
Ի՞նչ ծավալի
Ի՞նչ ծավալի կամ որքա՞ն է լինելու այդ փոփոխությունը:
Տրամաբանական մոդելը
Ցույց է տալիս նպատակների լայն շրջանակի հետևողականություն, որոնք շատ դեպքերում սահմանվում են ծրագրից դուրս կատարվող գործողություններում: Տրամաբանական մոդելն ունի չորս սյուներ և նույնքան տողեր:

Դրա հիմնական նպատակն է
փոխկապելու ծրագրի նպատակներն ու խնդիրները գործողությունների, գործընթացների և արդյունքների հետ` ծրագրի իրականացման նպատակով:
1․Ընդհանուր նպատակներ
- Որո՞նք են ընդհանուր նպատակները, որոնց իրականցմանն են ուղղված ծրագրային գործողությունները:
2․Հատուկ նպատակներ
- Ո՞րն է այն հատուկ նպատակը, որին պետք է հասնել ծրագրի գործողությունների միջոցով և որն ուղղված է նպաստելու ծրագրի ընդհանուր նպատակներին
3․Ակնկալվող արդյունքներ
Արդյունքները նախատեսվում են ստացվել հատուկ նպատակների համար: Որո՞նք են ակնկալվող արդյունքները (թվարկել):
4․Գործողություններ
Որո՞նք են հիմանական գործողությունները և ինչպիսի՞ հերթականությամբ դասավորել դրանք, որպեսզի կարողանալ հասնել ակնկալվող արդյունքներին (խմբավորել գործողությունները` ըստ արդյունքների):
Առկա են մի քանի հիմնական կանոններ, որոնք անհրաժեշտ են կիրառել տրամաբանական կառուցվածքի մատրիցան լրացնելիս.
  • Անհրաժեշտ է լրացնելը սկսել ձախ սյունակից և շարժվել դեպի աջ սյունակները
  • Աշխատել վերևից ներքև լրացնելու սկզբունքով, և երբեք` հակառակ ուղղությամբ
  • Ստուգել համապատասխանելիությունը և ըստ այդմ կատարել համապատասխան ուղղումներ
Ուղղահայաց տրամաբանությունը կապում է տրամաբանական կառուցվածքի նպատակների երեք մակարդակները` ակնկալվող արդյունքները, նպատակը և խնդիրը:

Սա նշանակում է, որ - Գործողությունների ավարտը պետք է տանի դեպի ակնկալվող արդյունքների ստացման, - Ակնկալվող արդյունքների ստացումը պետք է տանի դեպի խնդիրների իրագործման, - Խնդիրների իրագործումը պետք է նպաստի ընդհանուր նպատակի իրագործմանը:
Ուղղահայաց տրամաբանությունը հիմնված է ենթադրությունների սյունակի տարրերի վրա: Եթե <<բացասական>> ենթադրությունները կարող են մեղմացվել , իսկ <<դրական>> ենթադրությունները ճշմարիտ են, ապա կարելի է ակնկալել, որ ընդհանուր նպատակը,խնդիրդներ, ակնկալվող արդյունքները և գործողությունները կարող են լինել հասանելի և/կամ հաջողությամբ իրագործելի:
Ծրագրի գործողությունների տրամաբանությունը
Ցույց է տալիս նպատակների լայն շրջանակի հետևողականություն, որոնք շատ դեպքերում սահմանվում են ծրագրից դուրս կատարվող գործողություններում: Անհրաժեշտ է ազգային և տեղական զարգացման ծրագրերի մանրամասն իմացություն հատուկ թեմաների շրջանակներում:
Ձեռքբերումների օբյեկտիվորեն ստուգելի ցուցանիշները
Ցուցանիշներ, որոնք ներկայացնում են այն ուղիները, որոնցով պետք է իրականացվեն գործողություններն ու նպատակները, ձեռքբերվեն արդյունքները: Ցուցանիշները պատասխանում են հետևյալ հարցերին` Ի՞նչ որակով Ի՞նչ քանակով Մինչև ե ՞րբ • Հնարավորության դեպքում ցուցանիշները պետք է լինեն հաշվելի, սակայն, անհրաժեշտության դեպքում, որակական ցուցանիշները ևս կարող են օգտագրոծվել: Ընդհանուր առմամբ, կատարյալ ցուցանիշները պետք է լինեն` Անկախ, Ստուգելի, Հատուկ, Մատչելի (Հասանելի)
Ստուգման աղբյուրները և միջոցները
Դրանք տեղեկատվության աղբյուրներն են, որոնք օգտագործվում են չափելու կամ ստուգելու սահմանված ցուցանիշները:
Ենթադրություններ
Նկարագրվում է անհրաժեշտ արտաքին պայմանները` այն նպատակով, որ գործողությունները պետք է ապահովեն արդյունքների ստացումը Ենթադրությունները դրականորեն սահմանում են ծրագրի վերահսկողությունից դուրս գտնվող ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի հաջողությանը
ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետք է լինի արդիական և հնարավոր
Եթե ենթադրությունը կարևորություն չի ներկայացնում կամ գրեթե որոշված է, որ տեղի կունենա, ապա անհրաժեշտ չէ ներառել
Եթե ենթադրությունը անհավանական է, որ կպատահի, ապա պետք չէ ներառել ծրագրում

ՆՊԱՏԱԿ
Բարձրագույն մակարդակի նպատակն է, որին ուղղված է ծրագրի ողջ գործունեությունը:
ԽՆԴԻՐՆԵՐ
Ծրագրի ակնկալվող ազդեցությունը, որը ձևավորվում է պլանավորված արդյունքներին հասնելու միջոցով: Սա պետք է համապատասխանի տրամաբանական կառուցվածքի մոդելի «առանցքային» խնդիր(ներ)ին:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Շոշափելի արդյունքներ, որոնք պետք է երաշխավորվեն ծրագրի թիմի կողմից: Կապված են առանցքային խնդրի(խնդիրների) պատճառների հետ Սահմանում է այն ծառայությունները, որոնք շահառուները պետք է ստանան ծրագրի շրջանակներում
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գործողությունները պետք է իրականացվեն ծրագրի կողմից` ապահովելու ակնկալվող արդյունքները: Գործողություները ժամանակ են պահանջում իրականացնելու համար: Միջոցները այն ռեսուրսներն են, որոնք սպառվում են ծրագրի կողմից գործողությունները իրականացնելու նպատակով: Մասնավորապես, դրանք են` մարդկային, ֆինանսական, նյութական, տեխնիկական և ժամանակային ռեսուրսները:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել
Վարուժան Ավանեսյանին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
ծրագրի ղեկավար
+37410 25 15 75*222;
+ 37455 57 51 50;
էլ. փոստ vavanesyan@epfound.am
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան
Արեն Մանուկյանին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
ծրագրի ղեկավար
+37410 58 36 20*112,
+374 95 58 36 39;
Էլ.փոստ amanukyan@mediainitiatives.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ, Երևան 0023,

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հայտերը պիտի ուղարկվեն vavanesyan@epfound.am
էլ. փոստին: Նամակի գլխագրում
(subject line) նշելով
"MICE_SIJ_Grants_Competition":

Օգոստոսի 7 | Երկուշաբթի
18։00
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հայտերի ընդունման համար մնացել է
Վերջնաժամկետ
Օր
Ժամ
Րոպե
Վայրկյան
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website