ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ծրագրի ղեկավար, ԵՀՀ
ՄԵԴԻԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՄՔՏՄ
ՄՔՏՄ ծրագրի նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները, որոնք պատմում են հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին։
Աջակցելով որակյալ լրագրությանը և մեդիագրագիտության տարածմանը՝ այն ձգտում է ձևավորել հանրային վերահսկողության պահանջարկ՝ ստեղծելով քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ:
Ծրագրի դիտակետում
կառավարման թափանցիկության, հաշվետվողականության, ապակենտրոնացման և սոցիալական ոլորտի քաղաքականության բարեփոխումներն են, մարդու իրավունքները:
Ծրագիրը համագործակցում է հանրապետությունում գործող թիրախային լրատվամիջոցների հետ։ Տրամադրում դրամաշնորհներ՝ բարեփոխումների մասին որակյալ մեդիաարտադրանք ստեղծելու և տարածելու համար։
ՄԵԴԻԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Մեդիա արտադրության աջակցություն
Նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության տարածմանը, հանրային մասնակցության բարձրացմանը նպաստող իրազեկմանը՝ որակյալ մեդիա արտադրանքի ստեղծման միջոցով ։ Խթանել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուսաբանումը
Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0
աջակցել ՄՔՏՄ ծրագրում ընդգրկված թիրախային լրատվամիջոցների փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման կարողությունների զարգացմանը։
Հետաքննական լրագրության աջակցություն
- նպաստել ՀՀ –ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը , վեր հանել տարբեր ոլորտներում (սոցիալական, բնապահպանության, կրթության, տեղական և պետական կառավարման և այլն) մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրներ:
Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի արտադրության
խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (մասնավորապես՝ լոնգրիդի (longread), սակայն կարող են առաջարկվել այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը ՝ նյութերը ավելի վիզուալ, գրավիչ և մատչելի ներկայացելու համար։
«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրություն
նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։
ՄԵԴԻԱ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթի նպատակն է

- Նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության տարածմանը, հանրային մասնակցության բարձրացմանը նպաստող իրազեկմանը՝ որակյալ մեդիա արտադրանքի ստեղծման միջոցով ։ Խթանել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուսաբանումը
Ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի
Տարբեր հարթակներում (հեռուստատեսություն, ցանցային, տպագիր, ռադիո) նորարարական մեդիա բովանդակության ստեղծման համար:
Ակնկալում է յուրահատուկ և ստեղծագործական մոտեցումներ առանց ժանրային սահմանափակումների։
Խրախուսվում է մուլտիմեդիա ժանրերի կիրառումը, ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, լսարանի մասնակցությունը բովանդակության ստեղծմանը, տարածմանը, քննարկմանը և այլ հնարքների կիրառում։
Ստորև ներկայացված են հնարավոր, սակայն ոչ ամփոփ թեմաները, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար։ Ենթադրվում է, որ ծրագիրը ուղղված է լինելու մեկ խմբին, նշված թեմաներից մեկին կամ մի քանիսին, լինելու է հնարավորինս թիրախավորված։
Բարեփոխում
Սոցիալական
Թեմաներ

  • երեխաներին վերաբերող խնդիրներ, ծառայություններ
  • մանկատներում և հատուկ հաստատություններում մեծացող երեխաներ
  • խնամակալ ընտանիքներ
  • կրթությունից դուրս մնացած երեխաներ
  • հատուկ կարիքներով երեխաներ
  • հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես նրանց զբաղվածությանն առնչվող հարցեր
  • խնամքի և սոցիալական օգնության ծառայություններ
  • տարեցների խնամք
  • սոցիալական ինտեգրված ծառայություններ
  • կենսաթոշակային բարեփոխումներ
Բարեփոխում
Կոռուպցիայի դեմ պայքար, հաշվետու և թափանցիկ կառավարում
Թեմաներ
  • կոռուպցիայի դրսևորումներ տարբեր ոլորտներում և կառավարման տարբեր մակարդակներում
  • թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերություն
  • բյուջեների, պետական ծախսերի թափանցիկություն
  • հակակոռուպցիոն ծրագրեր, նախաձեռնություններ, տեղական և միջազգային մարմիններ, Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորություններ
  • այլ
Բարեփոխում
Տեղական ինքնակառավարում
Թեմաներ

  • ՏԻՄ մարմինների աշխատանքին, լիազորություններին վերաբերող խնդիրներ
  • տարածքային կառավարման հարցեր
  • համայնքների խոշորացման, ապակենտրոնացման գործընթացներ
  • տեղական բյուջեների խնդիրներ
  • տեղական ընտրությունների հետ կապված հարցեր
  • այլ
Բարեփոխում
Մարդու հիմնարար իրավունքներին առնչվող թեմաներ
Թեմաներ
  • դատական համակարգ
  • խոսքի և արտահայտման իրավունք, ազատ լրատվամիջոցներ
  • փոքրամասնությունների իրավունքներ
  • տարբեր սոցիալական խմբերի իրավունքներ
  • կանանց իրավունքներ
  • այլ հիմնարար իրավունքների խախտման, իրազեկման խնդիրներ։
Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրում ընդգրկված թիրախ լրատվամիջոցները։
ՄԵԴԻԱ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դրամաշնորհի տևողությունը, բյուջե և համաֆինասավորումը:
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Դրամաշնորհի տևողությունը
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել

6-12 ամիս:
Դրամաշնորհի բյուջեն
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 4.000.000 - ից մինչև 14.000.000 ՀՀ դրամ:
Համաֆինասավորում
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
Չափանիշ 1․
Նշված թեմաներին համապատասխանությունը
15 միավոր
Չափանիշ 2․
Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը և այլն
25 միավոր
Չափանիշ 3
Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը, յուրահատուկ մոտեցումները, հետաքրքիր պատմությունների և հերոսների առկայությունը.
20 միավոր
Չափանիշ 4
Ծրագրի ազդեցության հավանականությունը
20 միավոր
Չափանիշ 5
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը
25 միավոր
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ԵՀՀ-ի պաշտոնական կայքից։
Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը կանցկացնի նախամրցութային սեմինար, որի ընթացքում կպարզաբանվեն հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2017 թվականի ընթացքում մրցույթի նկատմամբ կիրառվում է բաց դռների մոտեցում, որի համաձայն հայտերը կարող են ընդունվել յուրաքանչյուր եռամսյակը մեկ։
Դեկտեմբեր 15

Մարտ 15

Հունիս 15

Սեպտեմբեր 15

«Մեդիանքաղաքացիներիտեղեկացվածմասնակցությանհամար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Կոնտակտային տվյալներ
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարելով՝ ԵՀՀ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հետևյալ կոնտակտներով՝ +37410 25 15 75*222; + 37455 57 51 50; +37495 25 15 46, էլ. փոստ vavanesyan@epfound.am
Made on
Tilda